Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված լոբբինգի միլիոնավոր դոլարներով Հայաստանի սահմանամերձ գյուղերը կարելի էր շենացնել». Ոսկան Սարգսյան

16:35, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
«Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված լոբբինգի միլիոնավոր դոլարներով Հայաստանի սահմանամերձ գյուղերը կարելի էր շենացնել». Ոսկան Սարգսյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է սևեռուն նպատակ: Շունչները պահած՝ սպասում են, թե ԱՄՆ հերթական նախագահն այդ տարվա ապրիլի 24-ին կասի՞ «ցեղասպանություն» բառը, կարծես թե այդ բառն ասելուց հետո Թուրքիան վերադարձնելու է մեր պատմական հողերը, նյութապես հատուցելու է մեր զոհերի արյան համար, բացելու է Հայաստանի սահմանը, դադարելու է աջակցել Ադրբեջանին: Այն միլիոնավոր դոլարները, որ արդեն քառորդ դար ծախսվել են ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված լոբբինգի համար, բավարար էին Հայաստանի սահմանամերձ բազում գյուղերի ենթակառուցվածքները զարգացնելու, մեր երկրում աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթը նվազեցնելու համար: Ինչպես Վանո Սիրադեղյանն է գրել, մենք սիրում ենք վիրտուալ հայրենիքը, քանզի իրական հայրենիքը խնամք է պահանջում: Հայոց ցեղասպանության համար իսկական վրեժը կլինի հզոր, ժողովրդավար, զարգացած Հայաստանի կայացումը:

3545 | 0
Facebook