Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նանա Ձագնիձեի հայրը մահացել է՝ չիմանալով, որ դուստրը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել

15:50, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Նանա Ձագնիձեի հայրը մահացել է՝ չիմանալով, որ դուստրը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել

Վրացի հայտնի շախմատիստուհի Նանա Ձագնիձեի հայրը՝ Զուրաբ Ձագնիձեն, մահացել է 3 օր առաջ՝ չիմանալով, որ դուստրը 2017-ի Եվրոպայի չեմպիոն է հռչակվել։ 30-ամյա Նանայի հայրը լուրջ հիվանդացել է 2 տարի առաջ՝ Եվրոպայի առաջնության ընթացքում։ Նա ինսուլտ է տարել։ Իմանալով այդ մասին՝ Նանան լքել է մրցաշարը և վերադարձել հայրենիք։ 2 տարվա ընթացքում հայրն այդպես էլ չի ապաքինվել և մահացել է 3 օր առաջ։ Շախմատիստուհու հարազատները որոշել են չհայտնել մարզուհուն ողբերգալի լուրը, որպեսզի նա շարունակի հաղթարշավը Եվրոպայի առաջնությանը։ Այսօր մարզուհին իմացել է հոր մահվան մասին.

«Ամենամեծ հաջողությունն ու ամենադառը կորուստը միաժամանակ եկան»,- նշել է Ձագնիձեն։

4520 | 0
Facebook