Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օպերայում առաջին անգամ կհնչեցվի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից. երաժիշտը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

15:40, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Օպերայում առաջին անգամ կհնչեցվի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից. երաժիշտը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

Վաղը՝ ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից մեկ հատված։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։

Այս առնչությամբ տեսաուղերձն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
     Տեսաուղերձում ասվում է. «Ողջույն, ես Սերժ Թանկյանն եմ: Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն»:

16242 | 0
Facebook