Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում սկսվել է անվերջանալի աստիճանների շինարարությունը

15:30, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Նյու Յորքում սկսվել է անվերջանալի աստիճանների շինարարությունը

Երբ անցյալ տարի Heatherwick Studio ճարտարապետական ընկերությունն առաջարկել է չավարտվող աստիճանների նախագիծը, շատերը վստահ են եղել, որ այն, շատ նախագծերի նման, այդպես էլ կմնա թղթի վրա: Սակայն, ի հեճուկս սպասումների՝ օրերս Նյու Յորքում մեկնարկել են այս անհավանական կոնցեպտի շինարարական աշխատանքները:

Նյու Յորքում սկսվել է անվերջանալի աստիճանների շինարարությունը
Նյու Յորքում սկսվել է անվերջանալի աստիճանների շինարարությունը
Բացումը նշանակված է 2018-ին: New York Times-ի տեղեկություններով՝ նախագիծը կարժենա 150 միլիոն դոլար, Աստիճանը կբարձրանա 45 մ, նրա մետաղական կոնստրուկցիան բաղկացած կլինի իրար հետ կապված 154 աստիճաններից: Ընդհանուր առմամբ՝ կլինի 2500 աստիճանահատիկ: Դրանց միջև, որպես հանգստի գոտի՝ կկառուցվեն 50 աստիճանահարթակներ: Բոլոր աստիճաններն ու աստիճանահարթակներն անցնելու համար այցելուները կկտրեն ավելի քան մեկուկես կմ ճանապարհ: Մետաղական կոնստրուկցիան անվերջանալի կթվա՝ իրար շատ նման աստիճանավանդակների ու աստիճանակահարթակների պատճառով: Աստիճաններից գեղեցիկ տեսարան կբացվի դեպի Մանհեթենի Հադսոն Յարդս շրջան:
Նյու Յորքում սկսվել է անվերջանալի աստիճանների շինարարությունը
Նյու Յորքում սկսվել է անվերջանալի աստիճանների շինարարությունը

     Աստիճանները կպատրաստվեն Իտալիայում, այնուհետև մաս-մաս կտեղափոխվեն Նյու Յորք:

14683 | 0
Facebook