Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային հարված հասցնել Ավստրալիային

12:55, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային հարված հասցնել Ավստրալիային

Փհենյանն սպառնացել է միջուկային հարված հասցնել Ավստրալիային, եթե Կանբեռան որդեգրի Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է ABC-ին, հղում անելով Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին:
     «Ավստրալիայի կառավարությունը կուրորեն ու նախանձախնդրորեն հավատարիմ է Հյուսիսային Կորեայի շրջափակման և ճնշման` ԱՄՆ որդեգրած դիրքորոշմանը»,- հայտարարել է հյուսիսկորեացի պաշտոնյան` նշելով, որ դա ինքնասպանությանը հավասար քայլ է:
     Նշվում է, որ Ավստրալիայի հասցեին Հյուսիսային Կորեայի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ Ավստրալիայի Արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Փհենյանը լուրջ սպառնալիք է իր երկրի համար:

8353 | 0
Facebook