Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատ. Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում

11:55, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Շախմատ. Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։ Հայաստանը ստուգատեսին ներկայացնող Էլինա Դանիելյանից, Մարիա Գևորգյանից, Լիլիթ Մկրտչյանից և Լիլիթ Գալոյանից միայն Էլինա Դանիելյանին հաջողվեց աշխարհի անհատական առաջնության ուղեգիր նվաճել։ Էլինան, վաստակած 7,5 միավորով, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Լիլիթ Մկրտչյանը 46-րդն է՝ 6,5 միավորով, Մարիա Գևորգյանը 75-րդն է՝ 5,5 միավորով, իսկ Լիլիթ Գալոյանը՝ 97-րդը՝ 5 միավորով։
     Նշենք, որ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Վրաստանը ներկայացնող Նանա Ձագնիձեն՝ 8,5 միավորով։

Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում
Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում
2687 | 0
Facebook