Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրադրությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

11:20, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Իրադրությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (10 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ հակատանկային ավտոմատ նռնականետ (8 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

4091 | 0
Facebook