Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են

10:45, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են

Այսօր անց են կացվում Ֆրանսիայի պատմության 11-րդ նախագահական ընտրությունները: Ֆրանսիայում երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով` փակ, գաղտնի, անմիջական քվեարկության արդյունքում: Երկրում ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացի` շուրջ 47 միլիոն մարդ: Մինչ նախագահի պաշտոնը լքող Ֆրանսուա Օլանդը, բարձրագույն պետական պաշտոնն այս երկրում զբաղեցրել են Շառլ դե Գոլը, Ժորժ Պոմպիդուն, Վալերի Ժիսկեր դ'Էսթենը, Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակն ու Նիկոլա Սարկոզին:
     Նախագահական այս ընտրություններն ամենաանկանխատեսելին են երկրի պատմության ընթացքում: Առաջին անգամ ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական հնարավորություն ունի նախագահի միաժամանակ 4 թեկնածու:

Նախագահի պաշտոնն ստանձնելու համար պայքարում է 11 թեկնածու, որոնց ԶԼՄ-ները պայմանականորեն 2 խմբի են բաժանել` առաջատարներ և ետնապահներ:
     Առաջին խմբում են «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը (ըստ հարցումների` 22.5%-24.5%), աջակողմյան ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը (22%-23%), Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (19.5%-21%), ծայրահեղ ձախակողմյան թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը (16.5%-19%) և իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Բենուա Ամոնը (6.5%-8%):
     Ետնապահների ցուցակում հայտնված թեկնածուները հազիվ թե հավաքեն ընտրողների ձայների 3%-5%-ը:

6396 | 0
Facebook