Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանում 30–ամյա բարմենը վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. վերջինը մահացել է

11:10, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Երևանում 30–ամյա բարմենը վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. վերջինը մահացել է
     Երեկ՝ ապրիլի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 30-ամյա Ալեքսեյ Հայկյանը իր վարած Mercedes մակնիշի 88 CՏ 818 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ թիվ 22/9 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 78-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հայկյանը աշխատում է «ՏԵՐՐԱՍՍԱ» ՍՊԸ-ում՝ որպես բարմեն:
3322 | 0
Facebook