Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»-ն ապրիլի 24-ին կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

10:30, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»-ն ապրիլի 24-ին կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Սուլթանահմեդի շրջանում «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հետ կապված հիշատակի միջոցառում է անցկացնելու։ Այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:

Ապրիլի 24-ին, 12։00–ին «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները կհիշեցնեն, որ Թուրք–իսլամական ստեղծագործությունների թանգարանը նախկին բանտ է եղել, որտեղ հավաքել են 1915–ի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին ու սպանվել։

Ժամը 15։00-ին «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները հավաքվելու են 2011–ի ապրիլի 24–ին բանակում ծառայակցի կողմից սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ։

Հիշատակի միջոցառումներին մասնակցելու է նաև Եվրոպայի հակառասիստական շարժման ներկայացուցիչներ։

4122 | 0
Facebook