Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալված կա. նախնական տեղեկություններով նա հայ է

21:14, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալված կա. նախնական տեղեկություններով նա հայ է

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալված կա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գյումրիի Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Յալպաև Սերգեյի դին։ Սպանության հետ առնչության կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ջ. Ա.-ն: Նախնական տեղեկություններով ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է:

8005 | 0
Facebook