Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել

19:14, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել
     Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում Բուլվարային թաղամասի «Արբո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի՝ կտրած-ծակած վնասվածքներով Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական զննության, դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ: Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար:
     «Ցայգ» հեռուստաընկերությունն էլ իր հերթին է մանրամասներ հաղորդում` տեղեկացնելով, որ սպանվածը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, ծնունդով` Կրասնոդարից:

Ներկայացնում ենք «Ցայգ»-ի նկարահանող խմբի տեսանյութը:

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել
6500 | 1
Facebook