Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կհրապարակվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորները

18:15, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Կհրապարակվի Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորները

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի փոխանցմամբ` շարունակում են Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: «Դա տարիների երկարաժամկետ աշխատանք է, ուստի կդժվարանամ ասել, թե մի օր այն կավարտենք, քանի որ նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
     Տնօրենի խոսքով` իր թիմի անդամների հետ մտադիր են առաջիկայում ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը:
     «Հայոց ցեղասպանության ճանաչումը, հատուցումը մեկ-երկու տարվա խնդիր չէ, այլ` տասնամյակների խնդիր է»,- կարծում է Ամատունի Վիրաբյանը: Նրա հավաստմամբ`բոլոր նյութերը թարգմանվելու են տարբեր լեզուներով համաշխարհային հանրության համար:

2830 | 0
Facebook