Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ անել, որպեսզի երեխան հանգիստ քուն մտնի

01:40, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Ինչ անել, որպեսզի երեխան հանգիստ քուն մտնի

Բոլոր փոքրիները, ինչպես նաև մեծերը սիրում են հարմարավետություն: Մաքուր օդին, հարմարավետորեն տեղավորված իր սայլակում փոքրիկն ավելի հեշտությամբ քուն կմտնի մի քիչ զբոսնելուց հետո:
     Ցածր ձայնով հնչող դասական կամ օրորոցային երաժշտությունը ևս լավ տարբերակ է երեխային հեշտ քնեցնելու համար: Անկախ օրվա ժամից, լինի գիշեր, թե ցերեկ, լոգանքը փոքրիկին տրամադրում է քնի: Լոգանքից հետո նա հանդարտվում ու թուլանում է, և տրամադրվում է քնի: Լոգանքից հետո խորհուրդ է տրվում մի քանի րոպե մերսել փոքրիկին մարմնի քսուքով կամ հանգստացնող յուղով:
     Հնարամիտ ծնողների կողմից երեխային քնեցնելու հատուկ մեթոդ է մշակվել. Երեխային պառկեցնել իր մահճակալի մեջ, և կողքի սենյակում փոշեկուլ միացնել: Զարմանալի է, բայց փոշեկուլի շարունակական աղմուկը փոքրիկին կօգնի ավելի շուտ քուն մտնել:

19538 | 0
Facebook