Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլի 2-ին սկսվել են փոփոխություններ, սայլը տեղից շարժվել է». Նիկոլ Փաշինյան

13:40, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
«Ապրիլի 2-ին սկսվել են փոփոխություններ, սայլը տեղից շարժվել է». Նիկոլ Փաշինյան

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամներն, այսօր քարոզարշավ են անցկացրել Ավան թաղամասում:
     «Ապրիլի 2-ին սկսվել են փոփոխություններ, սայլը տեղից շարժվել է: Մայիսի 14-ին ձեր ընտրությամբ օգնեք շարունակել այդ փոփոխությունները»,-ասել է նա: Նրա խոսքով` վատ ճանապարհներից, վտանգավոր վերելակներից և ցանց- տանիքնեից ելք կա:
     Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն, ընտրվելու դեպքում քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում բացելու է մետրոյի մեկ կայարան, լուծվելու է հանրային տրանսպորտի խնդիրը, մարդիկ մեծ մասամբ երթևեկելու են ավտոբուսներով, տրոյլեյբուսներով և մետրոյով, տնկվելու է 500 հազար ծառ, ստեղծվելու են հանրային լողավազաններ:

3422 | 0
Facebook