Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկե ծիրան»-ը հայկական կինոն ներկայացնելու է Անկարայում

20:15, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
«Ոսկե ծիրան»-ը հայկական կինոն ներկայացնելու է Անկարայում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի Անկարայի միջագզային կինոփառատոնի շրջանակներում ներկայացնելու է հայկական կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր. այս մասին տեղեկացնում է կինոփառատոնի լրատվական բաժինը:
     Անկարայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 21-ից 30-ը: Ծրագիրը կազմված է 11 ֆիլմից և ընդգրկում է Նաիրա Մուրադյանի «Մարկ և Մարկոս», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճանապարհը», Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Գագիկ Մադոյանի «Ճանապարհ», Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ», Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Ալեն Մանուկյանի «Հարություն» և Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա» ֆիլմերը: Հայկական կինոծրագրերը Անկարայում կներկացավեն ապրիլի 28-ին և 29-ին:
     Կինոծրագիրը ներկայացնող պատվիրակության մեջ ընդգրկված են ռեժիսորներ Նաիրա Մուրադյանը, Դիանա Կարդումյանը և կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, որը նաև Անկարայի միջազգային կինոփառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է:
     Ծրագրում ընդգրկված ֆիլմերը ժամանակից հայկական կինոյի լավագույն նմուշներից են և մարդասիրության, հանդուրժողականության և ազատության թեմատիկ ընդհանրություններ ունեն:

4190 | 0
Facebook