Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ավագանու ՀՀԿ ցուցակում նաև «հարց լուծող» տղերք կան. «Հրապարակ»

11:30, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Ավագանու ՀՀԿ ցուցակում նաև «հարց լուծող» տղերք կան. «Հրապարակ»
     «Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանավարտներից շատերը հանգրվանել են Երևանի ավագանու համամասնական ցուցակում։ Ի դեպ, այս փաստից անչափ ոգևորվել է նաև դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը, նա Ֆեյսբուքի իր պատին գրել է․ «Ավագանու ցուցակում այնքան շատ են մեր երիտասարդական կազմակերպության կողմից առաջադրված թեկնածուները, որ ՖԲ-ն չի թողնում այդքան մարդ tag անեմ»։ Ավագանու ցուցակում նաև ՀՀԿ-ի «հարց լուծող» տղերքից կան, օրինակ՝ Բաբկեն Մկրտչյանը, ով 2011թ.-ից աշխատում է Դավթաշեն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ»։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
5925 | 0
Facebook