Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում բախվել են Nissan Patrol-ն ու 2 Opel-ներ. կա 3 զոհ

10:55, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Երևանում բախվել են Nissan Patrol-ն ու 2 Opel-ներ. կա 3 զոհ
     Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են:
     Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel Zafira-ն վարել է Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի բնակիչ, 51-ամյա Լևոն Ղազարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissa Patrol-ի վարորդի ինքնությունը ով դեպքի վայրից հեռացել է:
Երևանում բախվել են Nissan Patrol-ն ու 2 Opel-ներ. կա 3 զոհ
Երևանում բախվել են Nissan Patrol-ն ու 2 Opel-ներ. կա 3 զոհ
11914 | 0
Facebook