Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական մատաղի՝ անլեզու գառան նման». Փաշինյանի պատասխանը՝ Շարմազանովին

20:55, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական մատաղի՝ անլեզու գառան նման». Փաշինյանի պատասխանը՝ Շարմազանովին
     Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն մի՞թե վախենում է հրապարակային բանավեճից Նիկոլ Փաշինյանի հետ, Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Այս պահին մեր օրակարգում չկա նման պրակտիկա: Եթե կարիք լինի, միգուցե խնդրենք մեր 50 համարին կամ 60 համարին, կամ 15, 20 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել»:
     Այս առնչությամբ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքի ժամանակ քիչ առաջ հայտարարեց. «Ես հասկանում եմ Շարմազանովին, որովհետև Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության, մատաղի՝ անլեզու գառան նման»:
9341 | 3
Facebook