Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրենց պադյեզդի դիմացի ցեխից դուրս են եկել ու հայտնվել քաղաքապետարանում, չգիտեն՝ ինչ է Երևանն ու երևանցին». Փաշինյան

20:45, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Իրենց պադյեզդի դիմացի ցեխից դուրս են եկել ու հայտնվել քաղաքապետարանում, չգիտեն՝ ինչ է Երևանն ու երևանցին». Փաշինյան
     «Իմ միլիոնատեր չլինելը պայմանավորված չէ նրանով, որ երկիրը թալանելու հնարավորություն կամ լծակ չեմ ունեցել, այլ՝ պետական կառավարման, հանրային ծառայության մասին իմ պատկերացումներով»,- Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Պաշտոնապես ասում եմ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը չեմ օգտագործելու իմ քաղաքական համակրանքներն ու հակակրանքները կիրառելու, Երևանը միջթիմային ռազբորկաների հարթակ դարձնելու համար: Քաղաքապետի կարգավիճակն ինձ համար ոչ թե քանդելու, փրթել- թափելու, մարդկանց տոկի տալու միջոց է, այլ արարելու, Երևանին նոր շունչ ու թարմություն հաղորդելու միջոց: Իմ խնդիրն է լինելու ապացուցել, որ ՀՀ ժողովուրդը հնարավորություն ունի ձևավորել կոռուպցիայից զերծ, հաշվետու իշխանություն»,- հավելեց թեկնածուն:
     Խոսքն ուղղելով այն ՀՀԿ-ականներին, ովքեր հայտարարում են, թե ծնունդով Իջևանից Նիկոլ Փաշինյանն ուզում է Երևանի քաղաքապետ դառնալ, կատակեց. «Փաստորեն, Երևանի կենտրոնն անվանակոչել են լոռեցի Հովհաննես Թումանյանի անունով, խայտառակություն: Մի քիչ վերև թիֆլիսեցի Սայաթ-Նովայի անվան փողոցն է, խայտառակություն: Փոխանակ կենտրոնական փողոցներից մեկը Տարոն Մարգարյանի անունով կոչեն, հացեկացի Մաշտոցի անունով են կոչել... Իրենց պադյեզդի դիմացի ցեխից դուրս են եկել ու հայտնվել քաղաքապետարանում, չգիտեն՝ ինչ է Երևանն ու երևանցին»,- եզրափակեց նա:
4116 | 1
Facebook