Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՕՐՕ-ն գրեթե դադարել է իր գոյությունը

19:35, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
ՕՐՕ-ն գրեթե դադարել է իր գոյությունը
     «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որն ԱԺ ընտրություններում կրած պարտությունից հետո հայտարարում էր, թե «շարունակելու են պայքարը, այժմ վերակազմակերպման փուլում են» և այլն, գնալով նահանջում է: Ասում են` դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել են Հայաստանից: Ըստ լուրերի` անորոշ է նույնիսկ դաշինքի ապագան. պարզ չէ` դաշինքի ձևաչափը կպահպանվի՞, թե՞ ուժերը կգործեն առանձին: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սեյրան Օհանյանը հնարավոր է հաստատվի ՌԴ-ում ու աշխատի ռուսական բանակում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11123 | 2
Facebook