Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Սամբո. 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից

16:35, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Սամբո. 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից

Պրահայում շարունակվում են սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը հայ մարզիկները նվաճել են 7 մեդալ: Երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը, փոխչեմպիոն են դարձել 81 կգ քաշային Կարեն Հովհաննիսյանը (պատանիների պայքարում) և 80 կգ քաշային Աննա Մկրտչյանը (երիտասարդների պայքարում)։ Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը (52 կգ), Սերգեյ Պողոսյանը (65 կգ), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ), երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը (52 կգ):

Հիշեցնենք, որ երեկ՝ մրցումային առաջին օրը, մեր հավաքականը նվաճել է 5 մեդալ։

1071 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am