Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը

19:15, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Վաղը կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Դանիելյանն օրերս է վերադարձել Հալեպից, որտեղ շուրջ մեկ շաբաթ հնարավորություն է ունեցել ապրելու մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր ամենատարբեր հանգամանքների արդյունքում շարունակում են մնալ Սիրիայում՝ չնայած տարիներ շարունակ չավարտվող պատերազմին և անորոշ ներկային:

Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը

Տիգրան Դանիելյանի հեղինակային «Պատերազմի և խաղաղության կռիվը» խորագրով ֆիլմը եթերում կլինի ապրիլի 24-ին և կպատմի մեր հայրենակիցների ապրումների, զգացողությունների, ցավի, վախերի ու մտորումների, ինքնության մաքառման մասին: Տիգրան Դանիելյանի խոսքով՝ իր միակ ցանկությունն է, որպեսզի վերոնշյալ ֆիլմով ևս մեկ անգամ հայ և միջազգային հանրությունների ուշադրությունն ուղղվի Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին ու մեր հայրենակիցների ծանր առօրյային: «Ես հանդիպում էի մեր հայրենակիցներին, ովքեր պատմում էին այն ամենի մասին, ինչը վերջին տարիներին անբաժան է եղել իրենցից: Ես հանդիպեցի մի կնոջ, ում որդին թեև նահատակվել է, սակայն ինքը կարողացել է ուժ գտնել իր մեջ, ապրել և փորձել իրականացնել Հակոբի թողած պատգամը»: Տիգրան Դանիելյանն այցելել է նաև Հալեպում գտնվող և այժմ գործող միակ դիվանագիտական կառույց՝ Հայաստանի հյուպատոսություն, որը մինչ օրս չի դադարեցրել իր գործունեությունը:
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Նկարահանումներ են իրականացվել նաև ռմբակոծված հայկական Նոր Գյուղ թաղամասում, հայկական ավերված ծերանոցում, մանկատանը, Քառասուն մանուկ առաջնորդանիստ եկեղեցում, որը, ըստ որոշ թյուր տեղեկությունների, համարվում էր ամբողջովին ավերված: Տիգրան Դանիելյանը նկարահանումներ է իրականացրել նաև Լաթաքիայում ու Քեսաբում, որոնց հիման վրա ստեղծված ֆիլմերը Հանրայինի հեռուստադիտողը կդիտի առաջիկայում:
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը
Ապրիլի 24-ին կցուցադրվի Հալեպում նկարահանված «Պատերազմի և խաղաղության կռիվ» ֆիլմը

6991 | 0
Facebook