Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երբ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են՝ Հայաստանը մշտապես տուժում է». պատմաբան

16:45, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Երբ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են՝ Հայաստանը մշտապես տուժում է». պատմաբան

«Պատմությունը ցույց է տվել, որ երբ Թուրքիայի, հիմա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, և այդ երկրները միմյանց որևէ բան են ունենում տալու, ապա Հայաստանը մշտապես տուժում է։ Հայաստանը Ռուսաստանին տալու ոչինչ չունի, մինչդեռ հիմա Թուրքիան և Ռուսաստանը շրջափակման մեջ են Արևմուտքի կողմից, իսկ Ադրբեջանի հետ գոյություն ունեն նավթագազային ընդհանուր շահեր։ Եթե այդ շահերը համընկնեն, ապա Հայաստանին կարող են պարտադրել զիջումների գնալ Արցախյան հարցում, օրինակ զիջել 7 շրջանները։ Դրա դիմաց Ռուսաստանը կստանա, օրինակ, Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,- այսօր հրավիրած ասուլիսին նման կարծիք է հայտնել պատմաբան Գևորգ Յազըճյանը։
     «Եվրոպան Թուրքիային պարզ հասկացրել է, որ այդ պետությունը տեղ չունի Եվրոպայում։ Արդեն 60 տարի է՝ Թուրքիան մուրացկանի նման կանգնած է Եվրոպայի դարպասների մոտ, և որևէ մեկն այդ երկրին ներս թողնելու մտադրություն չունի»,- ասել է պատմաբանը՝ հավելելով, որ միակ ուղղությունը, որտեղ թուրքական արտաքին քաղաքականությունը կարող է ակտիվանալ, Վրաստանն է, հատկապես Աջարիան, որը լինելով վրացական տարածք, իր վրա կրում է Թուրքիայի մեծ ազդեցությունը։ «Հատկապես Կարս-Բաթումի երկաթգծի կառուցուման դեպքում Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի վրա լրջորեն կավելանա»,- համոզմունք է հայտնել Գ. Յազըճյանը։

1632 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am