Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Եթե Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ է, ապա բոլոր ջանքերն ու միջոցներն անիմաստ են». Արա Պապյան

16:25, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Եթե Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ է, ապա բոլոր ջանքերն ու միջոցներն անիմաստ են». Արա Պապյան

«Ինձ համար կարևորագույն հարցը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը: Առանց դրա այս պետությունը կենսունակ չէ: Եկեք մեզ չխաբենք՝ շատ կարևոր է կառավարումը, շատ կարևոր է Ղարաբաղի հարցի լուծումը, ամեն ինչ կարևոր է, բայց, միևնույն է, այս պետությունը կենսունակ չէ»,- այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասել է «Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը:
     Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին` նա ընդգծել է, որ եթե դա ինքնանպատակ է, ապա բոլոր ջանքերն ու միջոցներն անիմաստ են: « Այո՛, ճանաչումը կարևոր է, բայց դա չի լուծում կարևոր խնդիրը, այսինքն՝ ուժերի դիսբալանսը, որն առաջացել է հայության և Թուրքիայի միջև, որևէ ձև դա չի շտկվում: Իսկ եթե դուք դա չեք շտկում, մնում եք շատ լուրջ անվտանգության խնդիրներ ունեցող երկիր»: Պապյանը նշել է, որ այս հարցի կարևոր ասպեկտը փոխհատուցումներն են, որոնց մասին արդեն սկսել են խոսել, սակայն այդ խնդրի լուծման ուղին դեռ տեսանելի չէ. «Այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվում: 2015 թվականի հունվարին հռչակագիր է ընդունվել, սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց: Մենք ոչ մի կոնկրետ գործողություն չենք տեսնում: Ավելին, քայլերը, որոնք կիրառվել են մինչև 2015 թվականը, դադարեցվել են: Ստացվում է, որ 100-ամյա տարելիցին պետք էր ինչ-որ բան ցույց տալ, դրանից հետո ամեն ինչ մոռացվեց», - նշել է նա:

1238 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am