Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Նա իր կյանքի օրինակով շատ բան սովորեցրեց եկող սերունդներին». այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

15:15, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Նա իր կյանքի օրինակով շատ բան սովորեցրեց եկող սերունդներին». այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

«Առաջին անգամ, երբ Թաթուլի հետ ծանոթացա, հասկացա, թե ինչքան եմ զիջում նրան, սկսեցի արդեն ինձնից բարձր նայել: Ցանկացած զինվոր պետք է լինի իր ազգի արժանապատվության կրողը: Թաթուլն իր կյանքի գնով փրկեց մի ողջ հերոսական ժողովուրդ», - պատմում է Պավլիկ Մանուկյանը:
     Թաթուլ Կրպեյանի բոլոր մարտական ընկերները փաստում են` Գետաշենին հենց Թաթուլի նման անվախ ու կամային ղեկավար էր պետք, ով վստահ հայտարարում էր` «Երբեք չեմ ասի, որ Գետաշենը հանձնեցի, այստեղ կմեռնեմ, բայց այդ բանը չեմ անի»:
     «Թաթուլի նման տղերքն էին, որ առաջ գնացին, իրենց կյանքով պաշտպանեցին, ու իրենց կյանքով ցույց տվեցին, որ եկող սերունդն էլ այդ օրինակներով մեծանա»,- ասում է մարտական ընկերը` Սիմոն Գաֆաելյանը:
     Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965-ի ապրիլի 21-ին` Թալինի շրջանի Արեգ գյուղում։
     1990-ին Թաթուլը մեկնել է Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր հիմնած զինված խմբով` 1990-ին սե- Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։
     1991-ի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ հերոսաբար զոհվել է։
     1996-ի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։
     Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։

1620 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am