Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Առևտրականներին չբավարարեց կառավարության պատասխանը

15:45, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Առևտրականներին չբավարարեց կառավարության պատասխանը
     Կառավարության շենքի մոտ շարունակվում է տոնավաճառների աշխատողների բողոքի ցույցը: Քիչ առաջ վերադարձան վարչապետի օգնականի հետ հանդիպած ցուցարարները, ովքեր հայտարարել էին, թե քննարկումից հետո կորոշեն` պայքարը շարունակել այստեղ, թե՞ հեռանալ: «Կառավարությունից մեզ ասացին հետևյալը` մեր պետությանը պետք է ճիշտ ձևով վճարել հարկերը, պետք է աշխատողներին գրանցել: Ասում են` բոլորը պետք է խփեն ՀԴՄ-ները, պատասխանեցի` առայժմ առևտուրը լավ չի, դրա համար ստիպված քիչ են ՀԴՄ խփում: Ասացին` խումբ կազմեք, խնդիրները գրի առեք, տարեք վարչապետի մոտ, ով վերջնական կորոշի` հարցը ոնց լուծի: Առաջարկում եմ էս տասնհինգ օրվա մեջ կազմենք էդ խումբը, ներկայացնենք մեր պահանջները վարչապետին: Կառավարությունը, սակայն, մերժեց իմ խնդրանքը, որ հարկայինին էդ ընթացքում հանեն տոնավաճառներից»,- հավաքվածներին հայտնեց աշխատողներից մեկը: «Ոչ մի հարց էլ չլուծվեց: Էլ չեմ ասում, որ վստահություն չունենք, թե վաղը չեն գա` մեզ տուգանեն, թեև իրենք ասում են` կստուգեն, բայց չեն տուգանի: Հաստատագրված վճարի տարբերակը չհերքեցին, հիմա մեզ մնում է` խումբ կազմել, խնդիրները ներկայացնել Կարապետյանին»,- արձագանքեցին ցուցարարները:
2166 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am