Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ ակտիվիստները ներխուժեցին ներս և գրություն ու լուսանկարներ փակցրեցին

14:25, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ ակտիվիստները ներխուժեցին ներս և գրություն ու լուսանկարներ փակցրեցին
     Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր տեղի ունեցած ասուլիսին ներկայացրել է հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցը:
     «Հուլիսի 18-ին որոշակի բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև, բայց ոստիկանությունը դարձյալ չուներ այդ օրվա հավաքները սահմանափակելու իրավունք: Որևէ մարմին մեզ առայժ չի կարողացել հիմնավորել, որ այդ հավաքների կազմակերպիչներն իրականում ունեին այլ նպատակ: Օրինակ՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունը հատուկ գործողություններ է կատարում կամ միջոցառումներ իրականացնում՝ մարդուն բերման են ենթարկում առանց որևէ բացատրության, տեղափոխում էին ոստիկանության մոտակա ավտոմեքենան, որը փարոսիկները արագ միացնելով հեռանում էր այնտեղից: Սա, իհարկե, անընդունելի եղանակ է հատկապես այդ իրավիճակում, որովհետև ոչինչ չէր վկայում այն մասին, որ խաղաղ չէր լինելու այդ ցույցը»:
     ՄԻՊ-ը նշել է, որ զեկույցում մանրամասն հիմնավորվում է, որ, այո, դա տեղավորվում է ինքնաբուխ, շտապ հավաքի չափանիշների մեջ և բնականաբար ոստիկանությունն իրականացրեց ապօրինի միջամտություն: «Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ակնհայտ էր, որ արձանագրվեցին մի շարք բռնության դեպքեր: Հուլիսի 17-ից սկսած մի շարք աղմկահարույց իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից էին Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի նկատմամբ խոշտանգումները: Ոստիկանության բաժիններում նույնպես բացահայտել ենք բռնության դեպքեր: Եղան դեպքեր, երբ լրագրողներն ականատես էին եղել, թե ինչպես է ոստիկանությունը խախտումներ իրականացնում. կամ նկարահանել էին ինչ-որ իրադարձություն և պետք է հարցաքննվեին: Պետք է նշեմ, որ լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների կապակցությամբ, որը նա լուսաբանել է: Դրանից բացի լրագրողը լիարժեք իրավունք ունի տեսանկարահանելու, լուսանկարահանելու հանրային վայրերում գործառույթ կատարող ոստիկանի գործողությունները, որովհետև այստեղ լրագրողը կատարում է հանրային օրենքի աշխատանք, նա հասարակության հսկող խմբի դերն է կատարում` եվրոպական դատարանի տերմինաբանությամբ արտահայտված: Այս դեպքում պետք է խիստ պատասխանատվության միջոցներ կիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր այդ բռնություները գործադրում են և ընդհանրապես պետք է բացառել այս հիմքերով բերման ենթարկել լրագրողին»,- շարունակել է Արման Թաթոյանը:
     Նշենք, որ ասուլիսի ժամանակ ներս մտան մի քանի ակտիվիստներ և Արման Թաթոյանի սեղանին փակցրեցին ՊՊԾ գնդի գրավման օրերի լուսանկարներից:
ՄԻՊ-ի ասուլիսի ժամանակ ակտիվիստները ներխուժեցին ներս և գրություն ու լուսանկարներ փակցրեցին
ՄԻՊ-ի ասուլիսի ժամանակ ակտիվիստները ներխուժեցին ներս և գրություն ու լուսանկարներ փակցրեցին
2116 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am