Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չենք գնա այստեղից, մինչև չհանդիպենք վարչապետի հետ». «Սուրմալու»-ի, «Առինջ մոլ»-ի, «Փեթակ»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցը

13:10, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Չենք գնա այստեղից, մինչև չհանդիպենք վարչապետի հետ». «Սուրմալու»-ի, «Առինջ մոլ»-ի, «Փեթակ»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցը
     «Սուրմալու»-ի, «Առինջ մոլ»-ի, «Փեթակ»-ի և այլ տոնավաճառների առևտրականները պահանջում են, որ Կարեն Կարապետյանն իջնի ու խոսի իրենց հետ, այլ ոչ` ՊԵԿ ներկայացուցիչները կամ վարչապետի օգնականը: «Արդեն 3 օր է` հարկային մարմինները խիստ ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր են պահանջում, չեն թողնում հանգիստ աշխատենք: Հարկային տեսուչներն ստիպում են ներկայացնել, թե ինչ ենք գնել, ինչ ենք վաճառել՝ վախի մթնոլորտ ստեղծելով տոնավաճառներում, պարտադրելով հաշվապահ ունենալ: Թող ասեն` գնացեք, հանգիստ աշխատեք, ինչպես որ մինչև հիմա եք աշխատել, ու մենք կգնանք կառավարության շենքի մոտից»,- ասում են նրանք` հավելելով, որ չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչև չհանդիպեն Կարեն Կարապետյանի հետ:
6116 | 3
Facebook