Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Դամասկոսում լույս է տեսել արաբ ականատես «Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն

17:25, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Դամասկոսում լույս է տեսել արաբ ականատես «Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսում լույս է տեսել արաբագետ-պատմաբաններ Արշակ Փոլադյանի և Լևոն Սարգսյանի համահեղինակած «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն:
     Աշխատությունն առաջին անգամ ամբողջական կերպով ամփոփում է սիրիացի փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Արաբական հեղափոխության մասնակից Ֆայեզ ալ-Ղուսեյնի ամբողջական հուշերը Հայոց ցեղասպանության մասին:
     Ֆ. ալ-Ղուսեյնը հեղինակ է մի շարք աշխատությունների, որտեղ մերկացնում է թուրքական իշխանությունների դաժանությունները հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ արաբների և հայերի հանդեպ: Այս գրքում Ֆ.ալ-Ղուսեյնն առաջին անգամ հայերի կոտարածի վերաբերյալ գործածել է «ցեղասպանություն» բառի արաբերեն համարժեք «իբադա» եզրույթը:

1315 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am