Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ընտրություններից առաջ ասում էին` փոքր ու միջին բիզնեսը կարա շունչ քաշի, բայց հիմա հարկայինն իրա քաշով եկել ա մեզ վրա». առևտրականներ

12:40, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Ընտրություններից առաջ ասում էին` փոքր ու միջին բիզնեսը կարա շունչ քաշի, բայց հիմա հարկայինն իրա քաշով եկել ա մեզ վրա». առևտրականներ
     «Հերիք չի չեն աջակցում, պահանջում են. խի մտածում են քիչ հարկ ե՞նք տալիս. ինչից օգտվում ենք, հարկ ենք տալիս էլի»,- ասում են կառավարության շենքի մոտ բողոքի ցույց իրականացնող տոնավաճառների աշխատակիցները: «Թող վերևներով ֆիլտրեն, հետո իջնեն միջինին, հետո փոքր ու միջինին: Փաստաթուղթ են ուզում, թե ապրանքը որտեղից ենք ձեռք բերել: Տարբեր տեղերից ենք ձեռք բերում` մեկը մեկից առնում, վաճառում ա, էն մյուսը դրսից ա բերում, դրան ի՞նչ փաստաթուղթ: Էդքան հաշվապահ ու քարտուղարուհի չենք կարա պահել ու վճարել»,- բարձրաձայնում են նրանք: «Ընտրություններից առաջ ասում էին փոքր ու միջին բիզնեսը կարա շունչ քաշի, իսկ հիմա հարկայինի աշխատողների քաշն ենք տեսնում, թե ինչ քաշով են եկել»:
     Հիշեցնենք` մի քանի տոնավաճառների աշխատողներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ: Առևտրականները նշում են, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել:
2043 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am