Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այս նշանները վկայում են, որ ձեր հեռախոսը գաղտնալսում են

21:30, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Այս նշանները վկայում են, որ ձեր հեռախոսը գաղտնալսում են

Եթե դուք Android օպերացիոն համակարգի oգտատեր եք, ապա պարբերաբար պետք է ստուգեք հեռախոսում վիրուսների առկայությունը: Ամենաագրեսիվ վիրուսներից մեկը PlaceRaider-ն է, որը շատ վտանգավոր տրոյական վիրուս է և կարող է վարակել սարքը: Այն մշակել են ամերիկացի մասնագետներն՝ ապացուցելու համար, թե ինչքան խոցելի են մեր սարքերը: Հենց այս վիրուսը հայտնվում է հեռախոսում, անմիջապես մի քանի լուսանկար է անում շուրջ բոլորն, ապա ստեղծում է ձեր բնակեցրած շինության 3D մոդելն, ապա համացանցային ցանկացած միացում օգտագործելով՝ դրանք ուղարկում է իր տիրոջը՝ չմոռանալով նրան փոխանցել նաև ձեր հեռախոսային տվյալներն ու գաղտնաբառերը:
     Եթե նկատում եք, որ հեռախոսազրույցի ժամանակ տարօրինակ ձայներ են լսվում, արագորեն նստում է մարտկոցը, հեռախոսն արտասովոր կերպով տաքանում է կամ անսպասելիորեն վերագործարկվում է, ապա դա գրեթե 100%-ով ցույց է տալիս, որ ձեզ գաղտնալսում են:

Առավել գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար օգտագործեք նամակների այնպիսի հարթակներ, որոնք ամբողջովին փակ են ուրիշների համար՝ Telegram, Chare, Wickr կամ Signal:
     Ավելորդ չէ զգուշացնելը, որ չպետք է անհայտ ծագման ծրագրեր նստեցնել հեռախոսի մեջ, պետք է մշտապես հետևել ձեր գործարկած ծրագրերի աշխատանքին ու օգտագործեք մի քանի պաշտպանական մեխանիզմներ, որտեղ էլ որ գտնվելու լինեք: Մի անցեք կասկածելի հղումներով և խուսափեք հեռախոսի մարտկոցը կասկածելի «անվճար» կետերից լիցքավորելուց:

23897 | 0
Facebook