Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Հուզիչ է, որ աշխարհի տարբեր ծայրերից հայերը կմիավորվեն` խնկարկելու նախնիների հիշատակը». Համահայկական նվագախումբը կկատարի Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

14:05, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Հուզիչ է, որ աշխարհի տարբեր ծայրերից հայերը կմիավորվեն` խնկարկելու նախնիների հիշատակը». Համահայկական նվագախումբը կկատարի Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

Ապրիլի 24-ին Օպերային թատրոնում Համահայկական նվագախումբը Խաչատրյանի, Սպենդիարյանի, Օրբելյանի, Կոմիտասի ստեղծագործություններով հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
     Համերգի համար մաեստրո Տիգրան Մանսուրյանը գրել է «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը: Հիշատակի երեկոն կղեկավարեն էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Կոնստատին Օրբելյանը և Սերգեյ Սմբատյանը:
     «Հուզիչ է այն փաստը, որ աշխարհի 20 երկրներից մեր հայրենակիցները հավաքվել են Հայաստանում, որպեսզի խնկարկեն մեր նախնիների հիշատակը` ապրիլի 24-ը»: Համերգի առաջին փորձին ներկա գտնված Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չի կարողացել թաքցնել հուզմունքը:
     Համերգի բեմադրող ռեժիսորն Արամ Սուքիասյանն է: «Երեկոյի ընթացքում նաև գեղարվեստական արժեքներ են ներկայացվում խրոնիկայից բացի, ինչպես օրինակ` հայ և համաշխարհային նշանավոր գեղանկարիչների կտավները` Ցեղասպանության և գաղթի թեմաներով»,- նշել է Արամ Սուքիասյանը:

1274 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am