Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Եվրոխորհրդարանի ղեկավարը խոսել է Brexit-ի չեղարկման հավանականության մասին

11:45, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Եվրոխորհրդարանի ղեկավարը խոսել է Brexit-ի չեղարկման հավանականության մասին

Եվրոխորհրդարանի նախագահ Անտոնիո Թայանին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուս գալու գործընթացը կարող է հակառակ ընթացք ստանալ, եթե Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում նոր կառավարություն ձևավորվի:
     Հիշեցնենք, որ 2016-ի ամռանը բրիտանացիները հանրաքվեի ընթացքում հանդես եկան հօգուտ Brexit-ի: Brexit-ի պաշտոնական գործընթացը մեկնարկել է մարտի 29-ին, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնական ծանուցում ուղարկեց ԵՄ ղեկավարությանը: Գործընթացը պետք է ավարտվի 2019-ի մարտին:
     Բրիտանիայի խորհրդարանը նախորդ շաբաթ հավանություն է տվել վարչապետ Թերեզա Մեյի` խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին: Մեյը կարծում է, որ դա հնարավորություն կընձեռնի Եվրոմիության հետ Brexit-ի հարցով բանակցություններին ընդառաջ համախմբել երկիրը:

1774 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am