Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Հույս ունեմ` ՀՀԿ-ն թույլ կտա շարունակել իմ աշխատանքը ՊՆ-ում». Վիգեն Սարգսյան

11:50, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Հույս ունեմ` ՀՀԿ-ն թույլ կտա շարունակել իմ աշխատանքը ՊՆ-ում». Վիգեն Սարգսյան

«Նախարարությունն ակտիվ սկսել է զբաղվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրով: Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրը կարգավորելու ուղությամբ: Առաջին հերթին խնդիրը պետք է լուծվի առաջին կարգի զինհաշմանդամների համար, խոսքը բնակարանային բարելավմանն է վերաբերվում և առաջին կարգի անօթևան հաշմանդամների բնակարանների ապահովմանը: Ցուցակների որակը պետք է վերահսկվի, որովհետև շատ հաճախ ընդգրկվում են մարդիկ, ովքեր չունեն այդպիսի չափանիշներին համապատասխանելու նախապայմաններ և, իհարկե, մենք ունենալով բավականին սահմանափակ ռեսուրս և հասկանալով, որ գործ ունեք հանրային ռեսուրսի հետ, պետք փորձենք առավել մեծ արդյունավետությամբ և նպատակային օգտագործել այն, որպեսզի դրանից օգտվեն այն մարդիկ ովքեր, իրոք, դրա կարիքն ունեն» ,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
     Անդրադառնալով ՊՆ-ում իր հետագա պաշտոնավարմանն, ասաց, որ իր ապագան տեսնում է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում: «Կարծում եմ` օգտակար կլինեմ այդ պաշտոնում, և եթե ինձ հաջողվի, կլինեմ երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը: «Հույս ունեմ` ՀՀԿ-ն թույլ կտա շարունակել իմ աշխատանքը ՊՆ-ում»,- նշեց նա:

1100 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am