Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության օրերի ապրումները». Վալմարը դարձավ 69 տարեկան

13:35, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության օրերի ապրումները». Վալմարը դարձավ 69 տարեկան

«Լինելով գաղթականի թոռնիկ, պապիցս լսել եմ շատ ու շատ պատմություններ, որոնց միջոցով վերապրել եմ Ցեղասպանության վիշտն ու զգացումները իմ հոգու ներսում, և փորձել եմ վերարտադրել իմ աշխատանքներում: Տարիներ շարունակ անդրադառնում եմ այդ թեմային: Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ տառապանքների, սպասումների, ապրած օրերի զգացումները»,- մեզ հետ զրույցում անկեղծացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարը: Նկարիչն այսօր նշում է ծննդյան 69-ամյակը: Արվեստագետի ցանկությունը մեկն է, որ մենք` սիրելով մեր երկիրը, մեր հայրենիքը, միասնական կարողանանք ավելի հզոր լինել` աշխարհին ասելու, որ իրոք հայն առաջին քրիստոնյա ազգն էր, որին, ճիշտ է, փորձեցին խաչել, բայց մենք նաև համբարձվեցինք:

«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ սպասումների, ապրած օրերի զգացումները». Վարլմարը դարձավ 69 տարեկան
«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ սպասումների, ապրած օրերի զգացումները». Վարլմարը դարձավ 69 տարեկան

     Վալմարի ստեղծագործություններն աշխարհում ամենաշատ ցուցադրվողներից են: Նա ծնվել է Գյումրիում, եղել է Երվանդ Քոչարի աշակերտը:
     Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 40-ից ավելի անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներով` կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում: 2004 թվականին Երևանում հիմնադրել է «Վալմար Արվեստի Սրահը»:
«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ սպասումների, ապրած օրերի զգացումները». Վարլմարը դարձավ 69 տարեկան
«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ սպասումների, ապրած օրերի զգացումները». Վարլմարը դարձավ 69 տարեկան

     «Վալմարը մեկն է այն տաղանդավոր արվեստագետներից, որոնք դեռևս 1970-ական թվականներին կանխորոշեցին հայ գեղանկարչության զարգացման նոր շրջանը։ Իր ուսուցիչ Երվանդ Քոչարից ժառանգելով կամային այն հատկանիշները, որոնք նախանշեցին հետագա տարիների Վալմարի արվեստի զարգացման ընթացքը, ինչու ոչ՝ նաև միջազգային ասպարեզում իր արվեստը ներկայացնելու հետևողական, աննախընթաց ակտիվությունը, ինչը ինքնին ժամանակակից արվեստի տիրույթում նրա կայացման անուրանալի վկայությունն է»,- նկարչի մասին ասել է արվեստաբան Սարո Սարուխանյանը:
«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ սպասումների, ապրած օրերի զգացումները». Վարլմարը դարձավ 69 տարեկան
«Մեջս անընդհատ հասունանում է ցանկությունը՝ վերարտադրելու Ցեղասպանության, այդ սպասումների, ապրած օրերի զգացումները». Վարլմարը դարձավ 69 տարեկան

959 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am