Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Առինջ մոլ»-ում հարկայինն, արհամարհելով վարչապետին, «տեռորի» է ենթարկում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին

10:50, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Առինջ մոլ»-ում հարկայինն, արհամարհելով վարչապետին, «տեռորի» է ենթարկում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին
     Այսօր՝ ապրիլի 21-ին, «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի ողջ անձնակազմը՝ մոտ 1000 հոգի, ի նշան բողոքի, պատրաստվում է երթով գնալ ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն մի քանի օր է՝ հարկային ծառայության աշխատակիցները մի իսկական «տեռոր» են սկսել առևտրականների դեմ. «դերվիշ բաբայի» նման մտնում են տաղավարներ և մի անկապ աստղաբաշխական թիվ «կրակում»՝ ասելով. «Կմուծես, կաշխատես, չես մուծի, չես աշխատի»։ Ակցիայի մասնակիցներն ասում էին` արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հարկայինի աշխատակիցների այցից, մանավանդ, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրապայքարի ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ մանր և միջին բիզնեսին չպետք է անհանգստացնել, մինչդեռ ստացվում է, որ վարչապետն ասում է այլ բան, հարկայինն անում է այլ բան։ Կամ էլ, ինչպես հայտնի ֆիլմում է, Զիմզիմովի նման «դիփունքը խափում ին». «Բազմաթիվ ընտանիքներ են գոյատևում, ինչի շնորհիվ առանց չափազանցության կարող ենք պնդել, որ չենք արտագաղթում, իսկ այս դեպքում կարծես թե հարկայինը խրախուսի արտագաղթը. տզրուկի նման արյուններս են ծծում և իրենց թափաններն են լցնում։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Մենք իրենցից ոչինչ չենք պահանջում, այլ ուզում ենք, որպեսզի մանր ու միջին բիզնեսից հեռու մնան, հակառակ դեպքում տաղավարները փակելու ենք ու անժամկետ նստացույց անենք կառավարության առջև»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի տոնավաճառներից նույնպես ցանկանում են միանալ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների ակցիային, քանի որ վստահ են, որ հարկայինի տեռորը, եթե հիմա չկանխվեց, ապա «Առինջ մոլ»-ից հետո հարկայինը գրոհելու է մյուս մոլերի աշխատակիցների վրա։ Ժողովուրդն արդեն հավաքվել է կառավարության առջև։ «Առինջ մոլ»-ի առևտրականներին միանում են նաև «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի և Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոնների առևտրականները։
3287 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am