Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ԴԱԻՇ-ն ահաբեկչություն է իրականացրել Փարիզում. 1 ոստիկան զոհվել է

10:20, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն ահաբեկչություն է իրականացրել Փարիզում. 1 ոստիկան զոհվել է

Երեկ երեկոյան հանցագործը Փարիզի կենտրոնում կրակ է բացել ոստիկանների վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան սպանել է, երկուսը`վիրավորել են: Այս մասինն հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Հարձակվողի մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մոտ ժամը 21։ 00-ի սահմաններում։ Տղամարդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել Կալաշնիկով ինքնաձիգից։
    
     Ոստիկանին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախուստի դիմել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա ու վիրավորելով նրանցից երկուսին։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել`սպանելով հանցագործին: Իրավապահները կատարվածն ահաբեկչություն են որակել: Իսկ ավելի ուշ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը: Ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել` նշելով նաև ահաբեկչի անունը` Աբու Յուսուբ ալ Բելժիկ:

4640 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am