Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Դատարանը մերժեց «Թռչող Առագաստ»-ի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով հայցն ընդդեմ MAMUL.am-ի

11:35, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Դատարանը մերժեց «Թռչող Առագաստ»-ի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով հայցն ընդդեմ MAMUL.am-ի

Մոտ 1,5 տարի տևած դատական գործընթացից հետո Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին մերժեց «Թռչող Առագաստ» ՍՊԸ-ի` ընդդեմ MAMUL.am լրատվական գործակալության ներկայացրած հայցը: Նշենք, որ դատական 6 նիստերի ընթացքում մեղադրող կողմը ներկայացել է ընդամենը 2 անգամ:
     Համաձայն դատարանի որոշման, դատարանն արձանագրել է, որ MAMUL.am լրատվական կայքի կողմից ներկայացված փաստացի տվյալները հանդիսանում են բավարար հիմք հայցվորի կողմից MAMUL.am լրատվական գործակալության դեմ ներկայացված հայցապահանջը մերժելու համար` անգամ չանդրադառնալով հրապարակված նյութում առկա տեղեկատվությանը` հանդիսանո՞ւմ է արդյոք «զրպարտանք», թե ոչ:
     Հիշեցնենք, «Թռչող Առագաստ» ՍՊԸ-ն 2015-ի հոկտեմբերի 15-ին դիմել էր դատարան` ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի, որը հանդիսանում է «Ա1+» լրատվամիջոցի հիմնադիրը, և MAMUL.am լրատվական գործակալության՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով:

1136 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am