Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ

16:45, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ

Տաքսու անհատ վարորդները չեն ուզում 12 հազար լիցենզիայի գումարը վճարել: Այս անգամ նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ, հանդիպում էին խնդրում վարչապետի հետ` պահանջելով լիցենզիայի համար վճարած գումարները ետ վերադարձնել: «250 մլն դրամ լիցենզիայի պարտք է կուտակվել, վարորդներն այդքան գումար չեն վճարել: Մեզ պատասխանում են, թե բյուջեի փողը չենք կարող չեղյալ համարել, իսկ մենք ասում ենք` մեզ չի հետաքրքրում, ոնց ուզում եք չեղյալ համարեք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գանգատվեց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ

Վերջինի խոսքով կառավարությունը «դավաճանել» է ժողովրդին` 2 տարի շարունակ պարտադրելով այս «անօրինական օրենքը»: «Կառավարությունը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի տաքսու վարորդների համար, այնինչ այսքան տարի չի կարողացել նույնիսկ դաշտն ապահովել»:

Տիգրան Հովհաննիսյանը մատնանշեց այն ուղին, թե ինչպես կարելի է վարորդների գումարը վերադարձնել. «Ասեմ ձևը` ինչ-որ ճանապարհաշինությամբ են զբաղվում, թալանում են մի 500 մլն, կեսը տալիս են մեզ: 250 միլիոնն ինչա՞ իրանց համար»:

Վարորդների խոսքով` իրենք 12 հազար դրամ լիցենզիայի գումար են վճարում, բայց չգիտեն` ում են տալիս, ինչի համար են տալիս: Նրանց մեկնաբանմամբ` դրանք «անօրինական, անհասցե, անտրամաբանական վճարումներ են»:

Վարորդներից մեկը, ով թոշակառու էր, ասաց, որ ժամանակին վճարումներ չկատարելու համար 350 հազար դրամ տուգանք կա վրան, որն ի վիճակի չէ վճարելու. «Ժամանակին չտեղեկացրեցին, որ չմնար կուտակվեր: Ինչու ինձ 1 ամիս հետո տեղեկագիր չուղարկեցին, որ ես իմանայի, եթե մի ամիս չվճարեմ, դադարեցվելու է լիցենզիան և 50 հազար տուգանք եմ մուծելու, ինչի սպասեցին երկու տարի, հետո ասեցին այդ մասին, ես էլ գիտեմ չեղյալ են համարել պարտքս, հանգիստ ապրում եմ»,- նեղսրտեց նա` հավելելով, որ այդ 350 հազար դրամը ՎՏԲ-ում դարձել է 700 հազար. «Ես որ էտի փակեմ, էնի փակեմ, դե ասեք` միանգամից կախվեմ, պրծնեմ էլի…»:

«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ

Վարորդները միաձայն բողոքեցին, որ ամբողջ քաղաքը տաքսի է քշում, Երևան են գալիս տարբեր տեղերից, անգամ Գյումրիից և առանց լիցենզիայի տաքսի վարում. «Էդ օրենքը մեզ համա՞ր է միայն: Գնացեք Խորենացու սկիզբ-Սարյանի վերջը, 30 հատ էջմիածնից տաքսի է կանգնած` չհաշված պարսկական, վրացական, արաբական, ռուսական համարներով տաքսիները…, աջուձախ տաքսավտ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենազիա մուծենք, կրակն ընկա՞նք բարև տվինք, եթե դու օրենքով ես անում, ընդունում եմ, բայց նախևառաջ դաշտն օրինականացրու, որ բոլորի համար այն հավասարապես գործի»:

«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ
«Աջուձախ տաքսավատ են անում, մենակ մեր ճակատին ա՞ գրված լիցենզիա մուծենք». տաքսու վարորդներ

Վարորդները խնդիրը լուծելու ծրագրային հստակ մոտեցումներ են առաջարկում և խոստովանում, որ ոլորտի պատասխանատուներն օգտվում են իրենց չիմացությունից և խաբում:

1744 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am