Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գործադիրը հաստատել է 1 մլն դրամից ավելի խաղադրույք կատարողների տվյալները գրանցելու մասին նախագիծը

15:15, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Գործադիրը հաստատել է 1 մլն դրամից ավելի խաղադրույք կատարողների տվյալները գրանցելու մասին նախագիծը
     Գործադիրը հաստատել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակեր­պիչ­ների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գոր­ծարք­ներ իրականացնող հաճա­խորդ­ների նույնակ­ա­նացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպա­ն­ման» կարգը: Որոշման ընդունումը կառավարությունը հիմնավորում է փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներով: Ըստ որոշման նախագծի՝ բոլոր խաղատները և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները պարտավոր են լինելու գրանցել մեկ միլիոն և ավելի խաղադրույք կատարող անձանց, ունենալ նրանց տվյալները, պահել նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
     Որոշման նախագծից, սակայն, պարզ չեն դառնում այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա կազմակերպիչներին խուսափել նման պարտավորությունից:
     Նախագծում նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
1894 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am