Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

ՍՊԱԾ-ը` թուրք արտադրողի` «թունավոր սրսկումներ պարունակող լոլիկը վաճառում ենք հայերին ու քրդերին» հայտարարության մասին

15:45, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
ՍՊԱԾ-ը` թուրք արտադրողի` «թունավոր սրսկումներ պարունակող լոլիկը վաճառում ենք հայերին ու քրդերին» հայտարարության մասին

Օրերս TRT հեռուստաալիքով թուրք լրագրողը հաղորդում էր պատրաստել թուրքական գյուղմթերք արտադրողների մասին: Լրագրողի հարցադրումներին ի պատասխան, գյուղմթերք արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը հպարտորեն նշել էր, որ իրենք արտադրում են երկու տեսակի լոլիկ, որի մի մասը մշակվում է բնական ճանապարհով, իսկ մյուս մասը թունավոր սրսկումներ է պարունակում: «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում և թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին` նման արտադրանք հրամցնելով»:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը թեմայի շուրջ պարզաբանում ստացավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանից: «Նախ չեմ կարող գնահատել, թե որքանով է հիմնավորված տվյալ հայտարարությունը: Երկրորդ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թե Թուրքիան, թե Պակիստանը համարել է ռիսկային երկրներ, և մեր վերահսկողությամբ անցնող սննդամթերքը, այդ թվում են՝ բուսասանիտարական, պարտադիր անցնում է լաբորատոր փորձաքննություն»,- ասաց նա` հավելելով, որ ստուգվում են մի շարք ցուցանիշներ, անվտանգությանը՝ նույնպես:

4739 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 16:03, 20.04.2017
իհարկե թուրք արտադրողի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը.. ինչի ձեզ կաշառելը դժվար է՞ եթե դուք փողով մարդ եք ընտրում լոլիկն ինչա որ ստուգելուց հետո դրական պատասխան չտաք.. մի քանի հոգի թունավորվեն կամ մեռնեն ձեր համար ինչ? կա սովորական բան.. ժամանակին մեր երկիրը այնքան լոլիկ էր արտադրում որ կոնսերվի գործարաններում տեղ չեր լինում որ ապրանքը պհաեն գրեթե ձրի էր կիլոգրամը 5 կոպեկով պոմիդոր էինք գնում բա ինչ? եղավ մեր պոմիդորին.. բիզնեսի հեշտ ճանապարհ են գտել? երևի գյուղացուն թույլ չեն տալիս պոմիդոր ցանեն, դա էլ է ինչ որ մեկի մենաշնորհը?,ամոթ ձեզ հայեր։
Բա..
Բա.. 16:17, 20.04.2017
Հենց բերողն է թուրք, վառել է պետք դրանց
Ed el u verj
Ed el u verj 18:16, 20.04.2017
Berox@ jhud e....dranq krakov Chen ayrvum....jrum el Chen xexdvum