Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարը` ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ու սկանդալային ձայնագրությունների մասին

15:05, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
ԿԳ նախարարը` ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ու սկանդալային ձայնագրությունների մասին
     «Երևի թե պետք է նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հուշագրի անհրաժեշտություն լինի: Դրա մասին հրապարակային կասվի. գործընթաց է գնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանը:
     Խոսելով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրության մասին` Մկրտչյանը կրկնեց, որ դատական գործ է բացված, պետք է սպասել դատարանի որոշմանը: Հարցին` նախարարը տնօրենների կողքի՞ն է, ասաց. «Ես օրինականության և ՀՀ օրենքների պաշտպանության կողքին եմ»: Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների ապակուսակցականացմանը, նախարարն ընդգծեց, որ բարձրագույն կրթական համակարգում արդեն կա հստակ դրույթ` խորհուրդների ձևավորման համար, հանրակրթական դպրոցներում խնդիրը դեռ առկա է. «Դպրոցների խորհուրդներն, ըստ էության, չեն արդարացնում այն ֆունկցիաները, որ իրենց վրա դրված է, և հաճախ իրենք ոչ թե քաղաքականության ստրատեգիական ուղղություն որոշող են, այլ` կամակատար, և երկրորդ` դպրոցի տնօրենը պետք է օրինապահ ու պատասխանատու լինի»:
4017 | 0
Facebook