Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դու ուզո՞ւմ ես, որ ես լինեմ Աժ-ում, եթե ուզում ես, ասա՝ սրտիդ ուզածով անենք». գեներալ Մանվելը` լրագրողին

14:15, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
«Դու ուզո՞ւմ ես, որ ես լինեմ Աժ-ում, եթե ուզում ես, ասա՝ սրտիդ ուզածով անենք». գեներալ Մանվելը` լրագրողին
     «Էդ ընտրությունները ո՞րն ա, չի պրծե՞ հլը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն ի պատասխան հարցի` արդյո՞ք գոհ է ընտրությունների ընթացքից ու արդյունքից։ «Թե բան գիտեք` ասեք, ես էլ իմանամ, ես խնդիր չեմ տեսնում»: Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է մանդատը վերցնել, ասաց. «Դու ուզում ես տեսնե՞լ ինձ Աժ-ում, թե՞ ոչ. քո ուզածը ո՞րն ա, ասա՝ սրտիդ ուզածով անենք»,- դիմելով լրագրողին` պատասխանեց Գրիգորյանը: Վերջինը խոսեց ապրիլի 2-ին մատնահետքերի և նույնականացման քարտերի հետ կապված խնդիրների մասին` նշելով, թե իրեն «հարյուր ձևի քննեցին». «Իմ համար էլ մեծ նորություն էր, ես էլ էի շփոթված: Մի քանի անգամ մատերս ստուգեցին: Հարյուր ձևի քննեցին ու զննեցին»:
3493 | 2
Facebook