Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բազմաթիվ ազգեր կջնջվեն Երկրի երեսից». պայծառատեսը կանխագուշակել է Երրորդ համաշխարհայինի սանձազերծման օրը

14:05, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
«Բազմաթիվ ազգեր կջնջվեն Երկրի երեսից». պայծառատեսը կանխագուշակել է Երրորդ համաշխարհայինի սանձազերծման օրը

Ամերիկացի պայծառատես Հորացիո Վիլեգասը բրիտանական Daily Star լրատվականին պատմել է իր մարգարեական երազը. «Երազում երկնքից հրե գնդեր էին թափվում երկրի վրա, իսկ մարդիկ փախչում էին` փորձելով փրկվել ավերածություններից»: Պայծառատեսը մեկնաբանել է, թե այդ գնդերը միջուկային հրթիռների խորհրդանիշն են եղել, որոնք ընկնում էին աշխարհի տարբեր քաղաքների վրա:
     Նա վստահ է` Երրորդ համաշխարհայինն սկսվելու է այս տարվա` 2017թ. մայիսի 13-ին` Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքում կույս Մարիամի վերջին հայտնության 100-րդ տարելիցի օրը: Ռազմական գործողությունները կավարտվեն նույն տարվա հոկտեմբերի 13-ին, բայց «շատերի համար չափազանց ուշ կլինի»: Վիլեգասը նախազգուշացրել է, որ բազմաթիվ ազգեր կջնջվեն Երկրի երեսից:
     Պայծառատեսը հավաստիացնում է, թե իր բոլոր մարգարեություններն իրական են դառնում: 2015-ին նա հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն է դառնալու ԱՄՆ նախագահ, ու հենց նա էլ պատերազմ կբերի աշխարհ: Վիլեգասը կանխատեսել է նաև, որ ԱՄՆ առաջնորդը կհարձակվի Սիրիայի վրա, իսկ արդյունքում կսրվեն հարաբերությունները Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ:
     Միջուկային զինավառությունների հարցերով փորձագետ Գրեգ Մելոնն, ընդհանուր առմամբ, համամիտ է պայծառատեսի հետ: Նրա կարծիքով` ԱՄՆ-ի կողմից ևս մեկ նմանատիպ հարձակումը Սիրիայի վրա հավասարակշռության նժարը կթեքի դեպի Երրորդ համաշխարհայինի կողմն, ու աշխարհը կհայտնվի ապոկալիպսիսի իրական սպառնալիքի տակ:

30971 | 1
Facebook