Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գյումրու 102-րդ ռազմաբազայից փախած զինծառայողին հայտնաբերել են

10:15, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Գյումրու 102-րդ ռազմաբազայից փախած զինծառայողին հայտնաբերել են
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրու ռուսական ռազմաբազայից պայմանագրային զինծառայող էր փախուստի դիմել:
     Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր վաղ առավոտյան Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել են պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովին: Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այժմ նրան տեղափոխում են ոստիկանության բաժին: «Նորմալ վիճակում է` առանց մարմնական վնասվածքների»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ զինծառայողը պատրաստվում է բացատրագիր ներկայացնել ռազմաբազան լքելու վերաբերյալ։
     Հիշեցնենք, որ Լոշմանովն ապրիլի 16-ին` ժամը 9.30-ի սահմաններում, դուրս էր եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չէր վերադարձել:
2817 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am