Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Սուր պայքար Կոտայքի մարզում․ Վարդան Այվազյանը կարող է վերադառնալ ԱԺ. «ՀԺ»

09:55, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Սուր պայքար Կոտայքի մարզում․ Վարդան Այվազյանը կարող է վերադառնալ ԱԺ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ իր պաշտոնին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում նա մանդատ ստանալու համար բավարար ձայներ չի ստացել:
     Ազգային ժողով վերադառնալու հնարավորություն, սակայն, նրա համար կարող է ստեղծվել: Բանն այն է, որ Կոտայքի մարզում Վարդան Այվազյանը ստացել է ընդամենը 7 հազար 226 ձայն և հայտնվել է չորրորդ տեղում Սամվել Սանամյանից, Անդրանիկ Հարությունյանից և Արամ Հարությունյանից հետո: Բայց, մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկում կա, որ Սամվել Սանամյանը մնա գործադիրում, իսկ Անդրանիկ Հարությունյանը իր՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում:
     Այս դեպքում արդեն Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությանը բաժին ընկնող երկու մանդատները կհասնեն Վարդան Այվազյանին և Արամ Հարությունյանին: Մինչդեռ, որոշ տեղեկությունների համաձայն, Անդրանիկ Հարությունյանը պայքարում է և չի ցանկանում հրաժարվել մանդատից»:
     Մանրամասները` թերթի համարում:

2386 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am