Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Մեր մարմնամարզիկներից 4-ը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

01:30, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Մեր մարմնամարզիկներից 4-ը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը։ Անհատական պայքարում եզրափակիչ են անցել մեր հավաքականի 3 մարմնամարզիկներ։ Բազմամարտում եզրափակչի ուղեգիր է նվաճել Արթուր Դավթյանը։ Նա, վաստակելով 82,132 միավոր, զբաղեցրել է 8-րդ տեղը և պայքարը կշարունակի եզրափակչում։ Բացի այդ, Արթուրը հանդես կգա նաև հենացատքում։ Նա, վաստակած 14,383 միավորով, եզրափակիչ է դուրս եկել 6-րդ տեղով: Նժույգթափերի վրա վարժություններում Հարություն Մերդինյանը 4-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ՝ վաստակած 14,700 միավորով: Օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը 2-րդ հորիզոնականով է դուրս եկել եզրափակիչ՝ վաստակած 15,033 միավորով։ Վահագն Դավթյանը, վաստակելով 14,866 միավոր, 4-րդ հորիզոնականով է դուրս եկել եզրափակիչ։

1507 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am