Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ես չեմ հավատացել, որ Կարենն իր ցանկությամբ է բնակարանը նվիրել Գևորգ Զոհրաբյանին». Կարեն Վարդանյանի սպանության գործով վկա

16:55, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Ես չեմ հավատացել, որ Կարենն իր ցանկությամբ է բնակարանը նվիրել Գևորգ Զոհրաբյանին». Կարեն Վարդանյանի սպանության գործով վկա

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել Վարդանյանի ազգական, գործով վկա Սուսաննա Թարվերդյանը:
     Վերջինը տեղեկացրել է, որ Կարեն Վարդանյանի հարևանուհին է իրեն տեղյակ պահել, որ Կարենը բնակարան է վաճառում. «Հարևանուհին է ինձ զանգահարել և ասել, որ արդեն մի քանի օր է, ինչ Կարեն Վարդանյանը չկա, բայց կարծես թե տունը վաճառվում է, գնորդներ են եկել և այլն: Ես այդ օրը Կարեն Վարդանյանի քեռու աղջկա հետ մեկնեցի այնտեղ, որտեղ էլ տեսել եմ Գևորգ Զոհրաբյանին, ով մեզ տեղեկացրել է, որ Կարեն Վարդանյանի հետ վաճառել են բնակարանը, Կարենը տեղյակ է»:
     Նշենք, որ վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ քանի որ ԴԱՀԿ-ի կողմից 300 000 դրամի չափով արգելանք է եղել Կարեն Վարդանյանի սեփականությունը հանդիսացող բնակարանի վրա, հետևաբար նա իր բնակարանը նվիրել է Գևորգ Զոհրաբյանին, որպեսզի կարողանա այն գրավադրել և վարկ ստանալ:«Ես չեմ հավատացել, որ Կարենն իր ցանկությամբ է բնակարանը նվիրել Գևորգ Զոհրաբյանին: Նվիրատվության մասին ինձ ասել է Գևորգը»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բութ գործիքներով Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են:

1896 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am