Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին ընտրակաշառքի երևույթը». Լարիսա Ալավերդյան

16:25, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
«Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին ընտրակաշառքի երևույթը». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին և ՀՀԿ-ական շտաբների կողմից մարդկանց նկատմամբ ցուցաբերված բռնաճնշումներին, կարծիք է հայտնել, որ այդ երևույթն անկախ դատական իշխանության բացակայության հետևանք է. «Իսկ ընդհանրապես, պետք է իմանալ` յուրաքանչյուր պայքար ոչ թե ծաղիկներով են դիմավորելու, այլ այն փշոտ ճանապարհ է։ Տեղի ունեցած այդ ճնշումները կոռուպցիոն դրսևորումներ են: Մարդիկ վախենում էին անգամ չվերցնել ընտրակաշառքը։ Դրա դրդապատճառները հոգեբանական կտտանքներն են։ Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին այդ երևույթները, իսկ դա, կարծում եմ, շատ ավելի վտանգավոր է»:

Խոսելով Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասին, նա նշել է, որ ՀՀ-ն երբևէ չպետք է մտածի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման իր պատրաստակամությունը բավարար է, որպեսզի լինեն այդ հարաբերությունները. դա խորքային աշխատանք է պահանջում, երբ կա երկկողմ վստահություն: «Ես դեմ եմ եղել հայ-թուրքական այն երկարաշունչ արձանագրություններին։ Հարաբերությունները վերականգնելու համար կես էջանոց փաստաթուղթը բավարար էր։ Ես դեմ եմ եղել արձանագրություններին, քանի որ երեք խոշորագույն, անընդունելի նախապայման կար։ Դրանք քննարկելն անգամ իշխող քաղաքական ուժի ոչ հասուն լինելու մասին է խոսում»։

1251 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
մի մարդ
մի մարդ 19:06, 19.04.2017
Մեծարգո Տիկին Ալավերդյան. երկրում այնքան լուրջ, կարևոր իրադարձություններ կան, օրինակ, այսինչն ամուսնացել է, այնինչն երկրորդ երեխան է ունեցել, իսկ Դուք կառավարությանը շեղում եք երրորդական հարցադրումներով:
ombudsman
ombudsman 21:06, 19.04.2017
ինչի կառավուրությունը նորվա շեղվածն է?։կարող եք այդ կառավարության գլխավոր անդամներից մեկին մատնանշեք որ շեղված չի, էլ մնացած թափթփուկների մասին չեմ ասում..
Ed el u verj
Ed el u verj 01:02, 20.04.2017
Isk ov er @ndamen@ mi qani amis araj
Por-nik varchapeti hamar estex vor talis
Tesaq vor misht chisht em
Ed el u verj
Ed el u verj 01:05, 20.04.2017
Ed por-nik lakot@ inch elav chekav
azgi kesin sarqets hmut pix tulot anox